Ընթացիկ տրանսֆերային պատուհանում Մյունխենի «Բավարիայի» նոր ձեռքբերումներից եղավ Տյագո Ալկանտարան, ով մինչ այդ ներկայացնում էր «Բարսելոնը»: Հիշեցնենք, որ երիտասարդ կիսապաշտպանը իրեն փայլուն դրսևորեց Եվրոպայի վերջին երիտասարդական առաջնությունում` միանգամայն օրինաչափորեն ճանաչվելով լավագույն ֆուտբոլիստ: «Բավարիայի» վարչության նախագահ Կառլ-Հայնց Ռումինիգեի խոսքերով, գնելով Ալկանտարային, իրենք կատարել են իրենց գլխավոր մարզչի` Խոսեպ Գվարդիոլայի ցանկությունը. «Մենք շատ ուրախ ենք, որ հաջողվեց այդ տրանսֆերը: Տյագոն շատ հեռանկարային, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա կարող է ուժեղացնել «Բավարիան»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ